ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Փետրվարի 15-ին 5-րդ զորամիավորման զորամասերի կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինծառայողներ: