Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶՎԵԶԴԱՅԻ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՇԱԼԻ ՄԱՍԻՆ



«ԶՎԵԶԴԱՅԻ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՇԱԼԻ ՄԱՍԻՆՎերջերս ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի «Բանակի լեգենդներ» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Խորհրդային Միության մարշալ Համազասպ Բաբաջանյանին:

Թողարկման ընթացքում «Բանակի լեգենդներ» հաղորդաշարը ներկայացնում էր 1945թ. ապրիլի 16-ից մայիսի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները, երբ Բեռլինում Ռայխստագի գրոհին զուգահեռ սկսվել էր ռայխսկանցլերի նստավայրի գրոհը։ Եվ այդ ժամանակ 11-րդ գվարդիական տանկային զորամիավորման հրամանատար, գնդապետ Համազասպ Բաբաջանյանն առաջարկում է գլխավոր կառավարական շենքը գրոհել և՚ վերգետնյա, և՚ ստորգետնյա ուղղություններով, որտեղ այդ ժամանակ թաքնված էին նացիստական Գերմանիայի բարձրագույն ղեկավարությունը և անձամբ Հիտլերը։

«Յուրի Օզերովի «Ազատագրում. վերջին գրոհը» կինոպատումի եզրափակիչ ֆիլմում ներկայացված դրվագը բոլորովին էլ սցենարիստների երևակայության արդյունքը չէ»,- պատմում է ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Մարշալը։

Վերոհիշյալ դրվագում ֆիլմի հերոսներից մեկն առաջարկում է գերեվարել  Հիտլերին։ Իրականում, այդպես էլ կլիներ, եթե գրոհը տեղի ունենար, որովհետև ռայխսկանցլերի նստավայր հասնելուն մնացել էր ընդամենը 200 մետր։

«ԶՎԵԶԴԱՅԻ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՇԱԼԻ ՄԱՍԻՆՍտորգետնյա ուղիներով առաջ ընթացող գրոհային խմբերի հրամանատարը գնդապետ Բաբաջանյանին զեկուցում է, որ գերմանացիները պայթեցրել են Լանդվեր ջրանցքի ջրարգելակները, և թունելներն արագորեն լցվում են ջրով, իսկ խաղաղ բնակիչներն ու վիրավորները ռմբակոծություններից պատսպարվելու համար թաքնվել են մետրոյի կայարաններում. լսվում են օգնության ճիչեր։

Հրամանատարը հարցրել է Բաբաջանյանին` ի՞նչ անել. փորձել առաջ շարժվե՞լ, թե՞ վեր բարձրանալ ու միանալ վերգետնյա գրոհին։ Սակայն, Բաբաջանյանը բոլորովին այլ հրաման է տալիս՝ դադարեցնել գրոհային խմբերի առաջխաղացումը և օգնել խաղաղ բնակչությանը։

«Հետագայում, երբ Համազասպ Բաբաջանյանն արդեն նշանակվել էր Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, նրան հարցրել են, թե ինչո՞ւ է այդպես վարվել, քանի որ, եթե նա շարունակեր գրոհը և գրավեր ռայխսկանցլերի նստավայրը, պատերազմը մի քանի ժամ շուտ կավարտվեր, իսկ նա կվայելեր այդ պատերազմին վերջակետ դրած մարդու համբավը։ Ապագա մարշալը պատասխանել է, որ այլ կերպ վարվել պարզապես չէր կարող»,- պատմում է հաղորդավարը։

Մի փոքր էլ, և Բաբաջանյանը պատմության մեջ կհիշվեր որպես պատերազմն ավարտած մարդ… Բայց հետևում է ռայխսկանցլերի նստավայրի ուղղությամբ գրոհը դադարեցնելու հրամանը: Գրոհը պետք է շարունակեին համազորային բանակները:

Հաղորդման ընթացքում խոսվում է նաև ապագա մարշալի մանկության մասին։ Բաբաջանյանների ընտանիքում յոթ երեխա էր մեծանում` երեք որդի և չորս դուստր, և ծնողները դժվարությամբ էին պահում նրանց։ Չարդախլու գյուղում նրանք զբաղվում էին անասնապահությամբ։

«ԶՎԵԶԴԱՅԻ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՇԱԼԻ ՄԱՍԻՆ«Տանը Համազասպին կարճ Համո էին ասում։ Բնությունը նրան բարձր հասակով չէր օժտել, բայց բռնկուն բնավորության և կատաղի քաջության պատճառով նրանից վախենում էին նույնիսկ իրենից մեծ երեխաները։ Տղային «սանձել» կարողացել է տեղի հովիվը, որը Համոյին դարձրել էր իր օգնականը», – պատմում է Ալեքսանդր Մարշալը։

Մի անգամ Համազասպը հարվածել է անընդհատ նվնվացող տղայի վզակոթին, և իսկույն փայտով հարված ստացել մեջքին։ «Մենք տղամարդ ենք,- ասել է հովիվը,- իսկ տղամարդիկ պաշտպանում են թույլերին»։

Պաշտպան լինելը դարձել է ԽՍՀՄ հերոս Բաբաջանյանի ճակատագիրը։

«ԶՎԵԶԴԱՅԻ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՇԱԼԻ ՄԱՍԻՆ1945 թ. հունիսի 11-ին 11-րդ մերձկարպատյան գվարդիական տանկային զորամիավորմանը շնորհվում է «Բեռլինյան» անվանումը, իսկ նրա հրամանատար, գնդապետ Բաբաջանյանը ներկայացվում է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման։

Այնուհետև, Բաբաջանյանին շնորհվում է գեներալի, իսկ 1967թ.` զրահատանկային զորքերի մարշալի կոչում։

Նա հետագայում գլխավորել է ԽՍՀՄ տանկային զորքերը, և Բաբաջանյանի ղեկավարությամբ զորքերի այդ տեսակը հասել է զարգացման ավելի բարձր մակարդակի:

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Պատմության էջերից


20/02/2020