Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏՎՈՒՄ Է



Սիրիական զորքերն սկսել են ականային արգելափակոցներ տեղադրել Լիբանանի հետ սահմանին: Նախկինում երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ապստամբները արտասահմանից, մասնավորապես Լիբանանից, ստանում են հրազեն, որը հետագայում օգտագործում են կառավարական ուժերի դեմ մարտերում:

Ականները առավելապես տեղադրվում են լիբանանա-սիրիական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Հոմս քաղաքին ամենամոտ տեղանքում: Հոմս քաղաքը` շրջակա բնակավայրերով, իշխանություններին դիմադրություն ցույց տվող ուժերի կենտրոնն է: Այս տարածքում հաճախ հարձակումներ են իրականացվում զինվորական պահակակետերի և շարասյուների վրա:

Տվյալ տարածքում երկու երկրների միջև սահմանը նախկինում առանձնացված էր միայն հողային թմբով: Դրանից օգտվելով` ապստամբները տեղափոխում էին մեծ թվով զենք և զինամթերք: Պայքարը շարունակելու դեպքում նրանք արդեն պետք է մտածեն այլ ուղիների մասին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


28/10/2011