Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲՈՒԼԱՎԱՅԻ» ԵՐՐՈՐԴ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ



«Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից իրականացվել է «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում: Հրթիռն արձակվել է ջրի տակ եղած սուզանավից, Սպիտակ ծովի տարածքում, և ուղղվել է դեպի Կամչատկայի Կուրա հրաձգարան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ սա վերջին կես տարվա ընթացքում «Բուլավայի» երրորդ հաջող փորձարկումն է: Մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել ևս մի քանիսը: Մինչ այժմ կատարվել է «Բուլավայի» 17 փորձարկում, որոնցից 7-ը անհաջող է եղել:

«Բուլավան» կարող է կրել մինչև 10 անհատական ուղղորդման վերձայնային մանևրող ատոմային բլոկներ: Գործողության շառավիղը 8000 կմ է: Նախատեսված է ռազմավարական նշանակության «Բորեյ» դասի նորագույն սուզանավերի սպառազինման համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/10/2011