ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Փետրվարի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում ամփոփվել են անցկացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների գործողությունները մարտական պատրաստականության բերման ընթացքում, մատնանշվել արձանագրված բացթողումները և դրանք շտկելու համար անհրաժեշտ միջոցառումները: