Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն: ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության կին զինծառայողները հրամանատարական կազմի  ներկայությամբ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

Կին զինծառայողներին շնորհավորել, ծառայության մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Խորագիր՝ Նորություններ


21/02/2020