Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻԲԻԱՑԻՆԵՐԻՆ Է ԴԻՄԵԼ «ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿՈՉՈՎ



Արաբական երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն այժմ քննարկում է Լիբիայում իր շահերի պաշտպանության ուղիները և որ Արևմուտքն անհամեմատ ավելի է ճնշում Լիբիայի ժողովրդին, քան Քադաֆիի վարչակարգը:

Միաժամանակ նա վրդովմունք է հայտնել այն փաստի առթիվ, որ լրագրողներին հայտնվում է միայն Քադաֆիիին հավատարիմ ուժերի կողմից սպանվածների մասին, իսկ ՆԱՏՕ-ի ձեռնարկած մարտական գործողությունների զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Հատկանշական է, որ Իրանի նախագահի այս հայտարարությունը համընկել է Քադաֆիի ծննդավայր Սիրտում զանգվածային թաղումների մասին հրապարակումներին: Նման վայրերից վերջինում հայտնաբերվել էին հիմնականում կանանց ու երեխաների 50 աճյունների մնացորդներ, իսկ մի քանի օր առաջ, նույն քաղաքի «Ալ Մախարի» հյուրանոցում հայտնաբերվել էին մոտ տարածությունից գլխին արձակված կրակոցներով սպանված 267 անձանց դիակներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


31/10/2011