Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌԱԿ ԽՈՍՏՄԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԻ ՈՐՈՇ ՔԱՐՏԵԶՆԵՐ



Խոսքը վերաբերում է ամենամանրամասն՝ 1:50.000 մասշտաբի քարտեզներին: Ինչպես հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետ Սերգեյ Կոզլովը, դրանց պարունակած տեղեկատվության մի մասն անմիջականորեն օգտագործվում է մարտական գործողությունների պլանավորման ժամանակ, և նկատի առնելով հավանական հակառակորդների ունեցած խոցման միջոցների տեխնիկամարտավարական բնութագրերը, այդ տեղեկատվության գաղտնազերծումն անթույլատրելի է:

Կոզլովի պնդմամբ, թեև ներկայումս տիեզերքից կատարվող մանրամասն ու բարձրորակ լուսանկարահանումներին, դրանց միջոցով դեռևս անհնար է որոշել ռազմական հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ օբյեկտների ճշգրիտ տեղադրության վայրերը:

Հայտնելով, որ 1:50.000 մասշտաբի քարտեզների գաղտնազերծման խնդիրն այլևս քննարկման առարկա չէ, նա միաժամանակ հստակեցրել է, որ բացի այդ քարտեզներից, կկազմվեն նաև խաղաղ նպատակների համար նախատեսված նույն մասշտաբի քարտեզներ, որոնք, սակայն, չեն պարունակի պաշտպանության և անվտանգության բնագավառում օգտագործվող գաղտնի տեղեկատվություն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


31/10/2011