ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Իրաքից ամերիկյան զորախմբի դուրսբերումից հետո Օբամայի վարչակարգը մտադիր է Իրաքում իրավիճակի սրման և կամ Իրանի հետ դիմակայության խորացման դեպքում արագ արձագանքելու համար լրացուցիչ ուժեր տեղակայել Քուվեյթում, տարածաշրջանի միջազգային ջրեր ուղարկել նորանոր ռազմանավեր, ինչպես նաև առավել ընդլայնել առանց այն էլ սերտ ռազմական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի, Օմարի ու Արաբական Միացյալ Էմիրաթների հետ:
Այսպիսին կլինի Պարսից ծոցում անվտանգության ապահովման «նոր ճարտարապետությունը», որը կներառի նաև հակահրթիռային պաշտպանության և օդային ու ծովային պարեկության բաղկացուցիչներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան