ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌՔԿՊ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 3-ին անցկացվել է գործնական պարապմունք՝ «Զորքերի պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից» թեմայով:
Հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական միջոցների արդյունավետ կիրառմանն ու օգտագործմանը, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական զենքերի ազդեցության շրջանների հայտնաբերմանն ու չեզոքացմանը: