ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 4-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում:
Զորամիավորման հրամանատարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին, ստորաբաժանումների ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ: