ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Երկրի նախագահ Մանուել Սանթոսը որոշում է ընդունել Անվտանգության վարչական դեպարտամենտի լուծարման և նրա աշխատակիցներին արտաքին ու ներքին գործերի նախարարություններ և գլխավոր դատախազություն տեղափոխելու մասին: Այս գերատեսչությունն էր համակարգում Կոլումբիայի հետախուզությունն ու հակահետախուզությունը, ապահովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կյանքի անվտանգությունը, ինչպես նաև զբաղվում միգրացիոն խնդիրներով:
Վերջին տարիներին, սակայն, Անվտանգության վարչական դեպարտամենտը ցնցվում էր մի քանի աղմկահարույց սկանդալից: Մասնավորապես, գերատեսչության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ հեռացվեցին երկրի ղեկավարի դեմ կեղծ մահափորձերի «բացահայտման ու կանխման» համար: