ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը խրախուսական նվերներ է հանձնել զորամիավորման կին զինծառայողներին, կարևորել է նրանց դերը Զինված ուժերի համակարգում, բարձր է գնահատել նրանց նվիրվածությունը զինվորական գործին:
Կին զինծառայողների մասնակցությամբ էքսկուրսիա է կազմակերպվել դեպի Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի: