ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
ՀՀ զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում է մարտական պատրաստության գործընթացը։
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի վարչակազմը մարտի 9-ին մասնակցել է գործնական հրաձգությամբ կրակային պատրաստության պարապմունքի։ Զինծառայողները, խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները, գրանցել են բարձր արդյունքներ: