Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ



Զինծառայողների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի բացառման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բացառման նպատակով մարտի 9-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել հանդիպում զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը, կայազորային զինդատախազության դատախազ Գ. Ներսիսյանը և Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Է. Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի մեթոդները:

Խորագիր՝ Նորություններ


10/03/2020