ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Մարտի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր հարցերով դիմած քաղաքացիներին:
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: