ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:
Շուշան Շահենի Ստեփանյան
Զինվորական կոչումը՝ մայոր:
Ծնվել է 08.08. 1988թ., ԱՀ ք. Հադրութում:
1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը:
2005-2009թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:
2007-2009թթ. աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող:
2009թ. ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից:
2013թ.՝ նույն թերթի մշակույթի և հասարակայնության հետ կապերի բաժանմունքի թղթակից:
2015-2016թթ.՝ նույն թերթի զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր:
2017թ.՝ նույն թերթի զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ:
2018թ.՝ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակից:
2019թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում:
2009թ. թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կազմակերպած հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում:
2014թ. վերապատրաստվել է ԳԴՀ ԶՈւ Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում:
Պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ-20 տարի», «Ծ. Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով:
Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է, հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Խորագիր՝ Նորություններ