«ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ հաշվի առնելով ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթները, ռազմավարական մտածելակերպ ունեցող զինվորականներ պատրաստելու եւ սպայական կադրերի կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Դասընթացի ուսումնառողների ավարտական վկայագրերը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսումնառողները ստացել են գերազանցության վկայագրեր: