ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու հենակետերի ապահովվածությունն ստուգելու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ:
Ստուգող հանձնաժողովը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: