Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐ



Մարտի 10-ից 12-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն աշխատանքային այցով եղել է մի շարք ուսումնական զորամասերում:

Հատուկ ուշադրություն է դարձվել զորքերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներին:

Գնդապետ Ա. Աղաջանյանը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում: Ռազմական ոստիկանության օպերատիվ աշխատակիցներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


17/03/2020