ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ
Մարտի 13-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն:
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկումներ են ծավալվել գործառութային պարտականությունների և մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերի վերաբերյալ: