Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ



2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում մարտի 23-ին N զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ:

Ստուգվել են զորամասի հերթապահի գործողությունները տագնապի ժամանակ, զինծառայողների պատրաստվածության աստիճանը, ներդաշնակ գործելու կարողությունները: Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն և լիարժեք կատարել առաջադրված խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


26/03/2020