Language:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Երեւանի N125 դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍահմանին կանգնած հայ զինվոր, դու քո խիզախությամբ  մեզնից վանում ես վախն ու անվստահությունը, հավատ ներշնչում մեր խաղաղ ապագայի նկատմամբ: Դժվար, շատ դժվար է քո ծառայությունը, բայց մենք վստահ ենք, որ դու քաջաբար պաշտպանում ես սահմանը՝ չխնայելով նույնիսկ սեփական կյանքդ, ինչպես չխնայեցին իրենց կյանքը ապրիլյան պատերազմի մասնակից մեր հերոս տղաները:  Ես միայն մի ցանկություն ունեմ՝ խաղաղ երկինք աշխարհի բոլոր զինվորներին:

Էդգար Սաֆարյան

5-րդ դասարան

 

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՀերոսաշունչ ժամանակների   քաջազուն զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել  սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը:

Կարեւոր չէ  զորքի քանակը,  եթե զինվորը կռվում է իր հողի համար եւ պաշտպանում  իր հայրենիքը, արդար է նրա կռիվը ու հաղթանակը՝ անխուսափելի:

 

Անահիտ Գոյումջյան

5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈւրախ եմ եւ հպարտ, որ հնարավորություն ունեմ քեզ նամակ գրելու եւ իմ խոսքերով քեզ ոգեւորելու ու ոգեշնչելու: Ես գիտեմ, դու պատվով ես կատարում պարտքդ մեր  հայրենիքի հանդեպ, պաշտպանում ես մեզ ու մեր սահմանները, որովհետեւ դու հայ ես, իսկ քաջությունն ու խիզախությունը հայի արյան մեջ են:  Ես ու իմ հասակակիցները՝ որպես ապագա զինվորներ, հպարտանում ենք քեզնով ու վստահեցնում՝ քեզ պես նվիրումով մենք էլ ենք ծառայելու:

 

Ռոբերտ Ղազարյան 

 5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԱմեն առավոտ, երբ բացում եմ աչքերս  ու տեսնում եմ խաղաղ երկինքը, այն երկինքը, որի խաղաղությունը ապահովում ես դու՝  ամառ թե ձմեռ, սիրտս լցվում է երախտագիտության ջերմ խոսքերով. շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր, ուզում եմ, շատ եմ ուզում , որ դու էլ ամեն օր արթնանաս խաղաղ երկնքի ներքո:

 

Սիրով՝ քո փոքրիկ քույրիկ

Մարիաննա Մովսեսյան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՄենք դպրոցում շատ ենք խոսում մեր անվախ զինվորների մասին, հպարտանում նրանց քաջ, հերոսական պահվածքով:

Սիրելի՛ զինվորներ, դուք այդտեղ արիաբար մեր հայրենիքի սահմաններն եք անխախտ պահում, իսկ այստեղ ձեր ծնողները անքուն գիշերներ են անցկացնում՝ անհամբեր սպասելով ձեր վերադարձին:

Զինվորնե՛ր ջան, շնորհակալ ենք բոլորիդ մեր խաղաղ բացվող ամեն օրվա համար, բոլորիդ խաղաղ ծառայություն, բարի վերադարձ հարազատ օջախ:

 

Մանե Մարտիրոսյան

5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՔառօրյա պատերազմի ընթացքում  դու եւ ընկերներդ ապացուցեցիք, որ պարտադիր չէ աշխարհի լավագույն զենքերն ունենալ, կարեւորը՝ խիզախությունն ու բարձր մարտական ոգին է, որ ստիպում  է թշնամուն ծնկի գալ: Թող քո ծառայությունն անցնի առանց պատերազմի, սիրելի՛ զինվոր, եւ դու փառքով ու պատվով  վերադառնաս հայրենի տուն, ուր սպասում է գիրկը բաց մայրդ:

 

Ռիմա Մուղդուսյան

5-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Սիրելի՛ զինվոր, ես ամեն անգամ աղոթում եմ քո կյանքի համար, խնդրում եմ Աստծուն, որ քեզ հետ լինի, քեզ պահապան, եւ դու կատարես քո սրբազան պարտքը եւ ողջ-առողջ տուն վերադառնաս: Թանկագի՛ն զինվոր, ես ցանկանում եմ, որ Հայաստանը միշտ ազատ  եւ անկախ լինի, եւ այլեւս ոչ մի հայորդու արյուն չթափվի:

Սվետա Շամիրյան

5-րդ դասարան

 

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Աշխարհում շատ երկրներ կան իրենց հզոր բանակներով, բայց մեր բանակը՝ հայոց բանակն առանձնանում է:  Հայրենի հողի հանդեպ մեր զինվորի սերն անսահման է, նվիրումը անչափելի է: Ամեն խաղաղ բացվող լույս օրվա համար պարտական ենք մեր քաջերին:

Էլեն Համբարձումյան

5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ լա՛վ եղբայր: Այնքան անսովոր է, որ դու տանը չես, որ առավոտյան չես արթնացնում ինձ ու ամեն անգամ չարություն անելիս բարկանում վրաս: Չես պահում հեռախոսս ցածր գնահատական ստանալիս ու կատակներ անում:

Ճիշտ է, ես տխուր եմ, որ դու տանը` մեզ հետ չես, բայց գիտեմ, որ քո  ու ընկերներիդ շնորհիվ ենք մենք հանգիստ խաղում: Այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ է բանակը, բայց կարծում եմ՝ այն շատ կարեւոր է հայ ազգի համար: Այդ պատճառով աշխատում եմ շատ չտխրել ու հպարտանում եմ, որ քո նման պաշտպան եղբայր ունեմ: Միայն, խնդրում եմ, զգույշ եղիր ու թույլ չտաս թշնամուն՝ քեզ կամ ընկերներիդ վնասի: Եղբա՛յրս, քեզ շա՜տ-շա՜տ կարոտել եմ ու անհամբեր օրերն եմ հաշվում, թե երբ ես տուն դառնալու:

Համբուրում եմ:

 

Ալիս ՊԵտրոսյան

Երեւանի Հ. Շիրազի անվ. թիվ 169 դպրոց

IVա դասարան

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Բանակ և հասարակություն


02/04/2020