Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Ապրիլի 13-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին,  հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները:

Խորագիր՝ Նորություններ


15/04/2020