Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍՈՎԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»



Ուիլիամ Թաֆթ (1857-1930թթ.)՝  Միացյալ Նահանգների նախագահ (1909-1913թթ.)  և Գերագույն դատարանի գլխավոր դատավոր  (1921-1930թթ.):

Ուիլիամ Թաֆթ (1857-1930թթ.)՝
Միացյալ Նահանգների նախագահ (1909-1913թթ.)
և Գերագույն դատարանի գլխավոր դատավոր
(1921-1930թթ.):

«Երկաթուղու երկայնքով յուրաքանչյուր կայարանի շրջակայքում հավաքվում են հարյուրավոր անօթևանների խմբեր՝ իրար շատ մոտ կուչ եկած և գետնին պառկած, նրանց մեծամասնությունը չափազանց թույլ է… Թուրքական Հայաստանից երկու հարյուր վաթսուներեք հազար անօթևան փախստականներ, այսպիսով, անընդհատ անկանոն տեղաշարժվում են ամբողջ ռուսական Հայաստանում, ինչը ամերիկացիների կողմից իրականացվող օգնության աշխատանքը դարձնում է անսահման համբերություն և կազմակերպչական ունակություն պահանջող մի խնդիր:

Սա հատկապես ճիշտ է` հաշվի առնելով նաև ռուսական Հայաստանի 248,000 չքավոր բնակիչների գոյությունը, ովքեր ունեն տներ, բայց չունեն սնունդ…

Ականավոր մարդիկ Սուրբ Ծնունդին հայերին  աջակցելու կոչ են անում:  Նախկին նախագահ Թաֆթը հանդես է գալիս  պերճախոս խնդրանքով՝ հաջակցություն  Մերձավոր Արևելքի օգնության: Նյու Օրլեան, Լուիզիանա, 1 հունվարի 1920թ.

Ականավոր մարդիկ Սուրբ Ծնունդին հայերին
աջակցելու կոչ են անում:
Նախկին նախագահ Թաֆթը հանդես է գալիս
պերճախոս խնդրանքով՝ հաջակցություն
Մերձավոր Արևելքի օգնության:
Նյու Օրլեան, Լուիզիանա, 1 հունվարի 1920թ.

Կովկասում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքի օգնության ամերիկացի աշխատակիցներն արդեն փրկել են առնվազն 30,000 մանուկների և երեխաների կյանքեր, ինչպես նաև 500,000 չափահաս փախստականների ու չքավորների կյանքեր: Այս աշխատանքը դեռ շարունակվում է:

Փորձելով միջոցներ հայթայթել աշխատանքը շարունակելու և այս հարյուր հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար, ովքեր հակառակ դեպքում կմահանան սովից և ոչ կենսական պայմաններում մնալուց, Մերձավոր Արևելքի օգնությունը դիմում է ամերիկացի ժողովրդին»:

 

 

Հատված  Մերձավոր Արևելքի օգնության  

կազմակերպության և անօգնականների կարիքների

մասին Անդրկովկասում Դաշնակիցների գլխավոր

հանձնակատար, գնդապետ Հասկելի զեկույցից:

 

♦♦♦

 

Մերձավոր Արևելքի օգնության  հայտնի պաստառը՝  «Սովը զինադադար չի ճանաչում»:

Մերձավոր Արևելքի օգնության
հայտնի պաստառը՝
«Սովը զինադադար չի ճանաչում»:

Դաշնակիցների գլխավոր հանձնակատարին շնորհված լիազորությունը Նյու Յորքում տեղակայված Մերձավոր Արևելքի օգնություն՝ մասնավոր բարեգործական կազմակերպության նկատմամբ, բավականին հեշտացրեց օգնության տրամադրումը Հայաստանին: Միացյալ Նահանգների նավատորմի ծառայությունները, Ամերիկայի օգնության վարչության հացահատիկային պաշարները և ԱՄՆ բանակի սպաների հրամանատարական փորձը, որոնք հասանելի էին Հայաստան ժամանած քաղաքացիական կամավորների մեծ խմբին՝ բարձրացրին համատեղ կազմակերպվող մարդասիրական միջամտության արդյունավետությունը: Քանի որ ԱՄՆ կառավարությունն իր աջակցությունն էր տրամադրում, Կոնգրեսի կողմից մանդատ ունեցող մասնավոր գործակալությունը կարողացավ անցկացնել դրամահավաքի քարոզարշավներ երկրով մեկ, որոնց արդյունքում հավաքվեց միլիոնավոր դոլար՝ ամբողջ Մերձավոր Արևելքում սովի, համաճարակի և չքավորության դեմ պայքարի համար: Մերձավոր Արևելքի «ՍՈՎԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»օգնությանը հաջողվեց ձեռք բերել շատ մեծաքանակ լսարաններ և հասարակությանը կրթել մարտիկների և քաղաքացիական անձանց համար պատերազմի հետևանքների մասին: Ազգային նշանավոր գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Ուիլիամ Թաֆթի և նախագահ Վուդրո Վիլսոնի, կրոնական առաջնորդների և ազդեցիկ  քարոզիչների կոչերն ու  աջակցությունը ևս մեծապես նպաստեցին   հայ բազմահազար գաղթականությանը սովի  ճիրաններից հանելու  ու մահաբեր  համաճարակներից փրկելու գործին:

 

Նյութը պատրաստել է Վաշինգտոնի Հայ Ազգային Ինստիտուտը

 

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Պատմության էջերից


23/04/2020