ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ:
ԶՈւ ԳՇ պետին զեկուցվել է զինված ուժերի հաստիքային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման և հաստիքային հաշվեցուցակների արդիականացման ուղղությամբ: