ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՆԿԱՐԻՉ-ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
Մշակութային կյանքն աշխուժացնելու, զինծառայողների գեղագիտական կարողությունները զարգացնելու նպատակով զորամիավորումներում անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի 75 -ամյակին նվիրված նկարների և քանդակների համաբանակային մրցույթ։
Մրցույթ-ստուգատեսի առաջին փուլում լավագույնը ճանաչված և կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած 1-ին և 3-րդ զորամիավորումների զինծառայողները ներկայացրել են իրենց աշխատանքները, որոնք գնահատվել են մասնագետների կողմից: