10.000 ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՈՒՂԱՐԿՎԵՑԻՆ ՄԵԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ
ՌԴ ԶՈՒ Արևմտյան զինվորական օկրուգի 10.000 պայմանագրային զինծառայողներ, մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով ամբողջ նոյեմբեր ամիսը կանցկացնեն օկրուգում գործող բարձրագույն շուրջ 20 ռազմաուսումնական հաստատությունների և ուսումնական կենտրոնների լսարաններում`՝ուսումնասիրելով մարտական տեխնիկան, սպառազինությունը և ձեռք բերելով լրացուցիչ տեսական գիտելիքներ:
Խոսքը վերաբերում է ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, հրթիռային զորքերի ու հրետանու, կապի, ինժեներական ու ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերում կրտսեր մասնագետների հաստիքներ զբաղեցնող պայմանագրային զինծառայողներին:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Պանկովի` պայմանագրային զինծառայողները շուտով ծառայության կընդունվեն, ինչպես նաև ավելի բարձր պաշտոնի կնշանակվեն զբաղեցնելիք հաստիքի համար նախատեսված որակավորման բարձրացման դասընթացներն ավարտելուց հետո միայն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական