ՎՏԱՆԳՎԱԾ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Ըստ Իսրայելի մամուլի հրապարակած տեղեկությունների` փորձելով արգելել Իսրայելի ու Պաղեստինի միջև վեճի առարկա հանդիսացող տարածքներում հրեական նոր բնակավայրերի կառուցումը, Բեռլինը սպառնում է դադարեցնել գերմանական նավաշինարաններում Իսրայելի համար «Դելֆին» կարգի երկու նոր արդիական ռազմական սուզանավերի կառուցումը, որոնց համար Գերմանիան տրամադրել է շուրջ 135 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն:
Գերմանիայի օգնությամբ Իսրայելը կարող է ունենալ ամենահզոր ռազմածովային նավատորմը տարածաշրջանում, ինչը հատկապես օրախնդիր է դառնում Միջերկրական ծովում Իրանի ու Թուրքիայի ռազմական ներկայության մեծացման պայմաններում: Սակայն, հրեական նոր բնակավայրերի կառուցման խնդրի շուրջ Բեռլինի ու Թել Ավիվի հակասությունները, որոնք սկսվել են դեռ 2009 թվականին, աստիճանաբար խորանում են, թեև կողմերն հերքում են հարաբերությունների վատթարացման մասին լուրերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական