2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 4-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Ըստ զորավարժության սցենարի՝ պայմանական հակառակորդի հարձակումից հետո ստորաբաժանումներն անցել են հակահարձակման, խոցել հակառակորդի հրամանատարական կետն ու ոչնչացրել զրահատեխնիկան: