Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. անցած ամիսներին  կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:

Զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, քրեական ենթամշակույթի վերացման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


05/05/2020