Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 28 ՏԱՐԵԿԱՆ Է



Մայիսի 5-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է  անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը, զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանը:

Խորագիր՝ Նորություններ


06/05/2020