Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՎԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ



Զորամասերում ներքին ու պահակային վերակարգերի ծառայության, մարտական հերթափոխի նախապատրաստման, անձնակազմի սննդի կազմակերպման, տարածքների և ճաշարանների սանիտարական ու հակահամաճարակային վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում:

Զորքերի ծառայության վիճակը կայազորներում գնահատվել է բավարար, տրվել են առկա բացթողումները շտկելու համապատասխան ցուցումներ:

Խորագիր՝ Նորություններ


06/05/2020