ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու և զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 5-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են գործնական պարապմունքներ։
Բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, իրականացվել են հրաձգության նորմացույցային վարժանքներ, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները: