4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 6-ից 8-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական զորավարժություն:
Գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել նախորոշված շրջանները, պլանավորվել են գրոհային գործողություններ: Այնուհետև ստորաբաժանումներն անցել են հարձակման լեռնային պայմաններում, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը՝ բարելավելով իրենց դիրքերն առաջնագծում:
Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարական կազմի մարտի նախապատրաստման և օպերատիվ գործելու հմտությունները, ստորաբաժանումների կրակի կառավարման և փոխգործակցման կարողությունները:
Զորավարժության ընթացքին հետևել և ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը բարձր է գնահատել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանը մատնանշել է բացթողումները և տվել դրանք վերացնելու հանձնարարականներ: