Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԵԿ ԶՈՐԱՄԱՍ ԱՆՑԵԼ Է ՍՆՆԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻՆ



4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը:

Խորագիր՝ Նորություններ


12/05/2020