ՆԱՏՕ-Ն ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ՈՒՐԱՆԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թեև 2011 թվականի ապրիլին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ժխտեց Լիբիայի ռմբահարումների ժամանակ ոչ հարստացված ուրան պարունակող ռումբերի կիրառման մասին լուրերը, սակայն հրաժարվեց մեկնաբանել այդպիսիք հետագայում օգտագործելու հավանականությունը: Իսկ այժմ, Քադաֆիի նախկին նստավայր Բաբ-Ալ-Ազիզիից, Սիրտից ու մի քանի այլ բնակավայրերից անկախ գիտնականների ու փորձագետների վերցրած նմուշների լաբորատոր փորձաքննությունն աներկաբայորեն վկայում է նրանցում ուրանի բավական մեծ պարունակության մասին:
Միջազգային ուժերի հրամանատարությունը, ընդունելով փաստը, պնդում է, որ այդպիսի ռումբեր կիրառվել են միայն օդային ռմբահարումների առաջին օրերին: Այնինչ անկախ փորձագետների պնդմամբ, խաղաղ բնակչությանը Քադաֆիի վարչակարգից պաշտպանելու համար, գործողության ողջ ընթացքում միջազգային ուժերը մի շարք բնակավայրեր պարբերաբար ռմբահարել են մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար մեծ վտանգ ներկայացնելու պատճառով միջազգային համաձայնագրերով արգելված հրթիռներով ու ավիառումբերով, ինչպես նաև արկերով ու մեծ տրամաչափի փամփուշտներով, որոնք բոլորն էլ նախատեսված են բազմակի զրահ ունեցող օբյեկտների ոչնչացման համար:
Հետեւանք եղավ այն, որ այսօր արդեն, Լիբիայի ընդերքում, օդում և անապատներում կուտակվել է մեծ քանակությամբ ուրանի փոշի, որը քաղցկեղածին հիվանդությունների առաջացման համար «կբավարարի» ոչ միայն Լիբիայի բնակչությանը, այլև քամիների միջոցով կտեղափոխվի հարևան երկրներ:
Խորագիր՝ Նորություններ