Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ»



ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ»  Սևքար գյուղում  մի ծեր կին է ապրում, մեն-մենակ:  Մի հատիկ տղան կռվի դաշտումն, և մի տարուց ավելի է՝ նրանից ո՛չ մի լուր չկա - սպանվա՞ծ է արդյոք, թե՞ գերի, թե՞  անհայտ կորած: Պառավ մայրը օջախը վառել է, միշտ վառ է պահում և սպասում է որդուն: Գյուղի դուռ ու դրկից, կամ ազգականները առաջարկում են նրան, խնդրում են, որ գա իրենց մոտ ապրի, որովհետև բոլորովին մենակ է  և անտերունչ: Նա չի  համաձայնում  գնալ, պատճառաբանելով, որ չի  կարելի օջախը մարել, ծուխը հանգցնել, դուռը փակել… և երթալ: Ո՛չ, պիտի մնա, օջախը  միշտ պիտի վառ պահե՝ մինչև որդու դարձը: Որդին գա՝ օջախը վառ տեսնի, ծուխը երդիկից ելնելիս տեսնի… Ի՜նչ հուզիչ զգացմունք և մտածմունք. սրբազան խորհրդանիշ ընտանիքի, կենդանության...օջախի - երդի գաղափարի, կրակի պաշտամունքի: Հազար ու մի խոհեր է առթում այս սիմվոլը. հայ ժողովուրդը սրանով ու սրանցով՝ այս ավանդներով, սիմվոլներով է դիմացել, գոյությունը պահել, պահպանել՝ հասցնելով ներկա օրերը, որոնց առջև կանգնած է հայ ժողովուրդը՝ լինել-չլինելու ճգնաժամով….       17 հոկտեմբերի 1942թ.  ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ  Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, - Մեծ հաղթանակի օրն է ցնծալից. Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան, Երգեր են հորդում զվարթ սրտերից:  Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ, Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով, Մի մարդ սեղան է բացել տան առաջ, Լցրել թասերը ոսկեփայլ գինով:  Եվ անցորդներին կանչում է, խնդրում, - Եղբայրնե˜ր, որդուս կենացը խմե՛նք. Հերոս է որդիս, հաղթեց թշնամուն, Ձեր որդիների կենացն էլ խմենք:  Խմում են խինդով, ցնծում երջանիկ, Եվ զարկում նորից գավաթներն իրար: Նրանց մեջ մի հայր ասում է մեղմիկ, - Է՛ս էլ իմ որդուս հանգստյան համար:           Գլխարկներն իսկույն հանում են նրանք, Խոր ակնածանքով լռում են մի պահ. Խմում են անձայն զոհվածի համար Եվ հեղում գինին սուրբ հացի վրա:

Սևքար գյուղում  մի ծեր կին է ապրում, մեն-մենակ:  Մի հատիկ տղան կռվի դաշտումն, և մի տարուց ավելի է՝ նրանից ո՛չ մի լուր չկա – սպանվա՞ծ է արդյոք, թե՞ գերի, թե՞  անհայտ կորած:

Պառավ մայրը օջախը վառել է, միշտ վառ է պահում և սպասում է որդուն: Գյուղի դուռ ու դրկից, կամ ազգականները առաջարկում են նրան, խնդրում են, որ գա իրենց մոտ ապրի, որովհետև բոլորովին մենակ է  և անտերունչ: Նա չի  համաձայնում  գնալ, պատճառաբանելով, որ չի  կարելի օջախը մարել, ծուխը հանգցնել, դուռը փակել… և երթալ: Ո՛չ, պիտի մնա, օջախը  միշտ պիտի վառ պահե՝ մինչև որդու դարձը: Որդին գա՝ օջախը վառ տեսնի, ծուխը երդիկից ելնելիս տեսնի…

Ի՜նչ հուզիչ զգացմունք և մտածմունք. սրբազան խորհրդանիշ ընտանիքի, կենդանության…օջախի – երդի գաղափարի, կրակի պաշտամունքի:

Հազար ու մի խոհեր է առթում այս սիմվոլը. հայ ժողովուրդը սրանով ու սրանցով՝ այս ավանդներով, սիմվոլներով է դիմացել, գոյությունը պահել, պահպանել՝ հասցնելով ներկա օրերը, որոնց առջև կանգնած է հայ ժողովուրդը՝ լինել-չլինելու ճգնաժամով….

 

17 հոկտեմբերի 1942թ.

 

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ

 

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, –

Մեծ հաղթանակի օրն է ցնծալից.

Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան,

Երգեր են հորդում զվարթ սրտերից:

 

Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,

Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,

Մի մարդ սեղան է բացել տան առաջ,

Լցրել թասերը ոսկեփայլ գինով:

 

Եվ անցորդներին կանչում է, խնդրում, –

Եղբայրնե˜ր, որդուս կենացը խմե՛նք.

Հերոս է որդիս, հաղթեց թշնամուն,

Ձեր որդիների կենացն էլ խմենք:

 

Խմում են խինդով, ցնծում երջանիկ,

Եվ զարկում նորից գավաթներն իրար:

Նրանց մեջ մի հայր ասում է մեղմիկ, –

Է՛ս էլ իմ որդուս հանգստյան համար:

        

Գլխարկներն իսկույն հանում են նրանք,

Խոր ակնածանքով լռում են մի պահ.

Խմում են անձայն զոհվածի համար

Եվ հեղում գինին սուրբ հացի վրա:

Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Հոգևոր-մշակութային


14/05/2020