Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ



Մայիսի 13-ից 14-ը 4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգային վաշտն անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգու­թյամբ:

Զորավարժության նպատակը պաշտպանության կազմակերպման և հարձակողական մարտի ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր:

Անձնակազմը, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում, ցուցաբերել է բարոյահոգեբանական ու ֆիզիկական բարձր պատրաստություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


15/05/2020