ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկած «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի ուսումնառողների հետ:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնառողներին, մաղթել հաջողություն ուսման ընթացքում:
Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել դասընթացի առաջին հոսքի արդյունքները և դասընթացի կազմակերպման ու անցկացման ուղղությամբ ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի գործադրած ջանքերը: