ԻՍԼԱՄԱԲԱԴԸ ԺԽՏՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ՎԱՏ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԸ
Խոսքը վերաբերում է ԱՄՆ լրատվամիջոցների այն պնդումներին, թե Պակիստանն իր միջուկային զինանոցը, որը տարբեր հաշվումներով բաղկացած է 90-110 միջուկային մարտագլխիկից, պահպանում ու տեղափոխում է քաղաքացիական նշանակության և վատ պահպանվող սովորական բեռնատարներում:
Պակիստանի արտգործնախարարությունը հայտարարությունները որակել է «անհիմն ու մտացածին», և հայտարարել, որ նման պահվածքը երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխանական շրջանակների նպատակամղված քարոզչության մաս է կազմում, որի նպատակն է ապակողմնորոշել հասարակական կարծիքը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական