ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ Է
ԱՄՆ հատուկ ծառայությունների պնդմամբ, նա նախկին խորհրդային գիտնական Վյաչեսլավ Դանիլչենկոն է, որ արդեն հինգ տարի իրանցիներին է տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, համաձայն նույն աղբյուրների, Թեհրանն ունի R265 գեներատորի` միջուկային ռեակցիան սկսող սարքի պատրաստման տեխնիկական հրահանգները:
Համաձայն ԱՄՆ մամուլի հրապարակումների, ամերիկյան հետախուզությունից տեղեկանալով Իրանի միջուկային ծրագրում Դանիլչենկոյի մեծ դերակատարության մասին, ՄԱԳԱՏԵ-ն նրան համագործակցության առաջարկներ է արել: Վերջինս խոստովանել է, որ համագործակցում է Թեհրանի հետ, սակայն պնդել է, որ իրանական միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:
Միաժամանակ «The Washington Post» թերթը հստակեցնում է, որ Դանիլչենկոն, ամենայն հավանականությամբ, Թեհրանի հետ համագործակցել է ոչ թե Մոսկվայի գիտությամբ, ինչը հաստատող որևէ փաստ չկա, այլ սեփական նախաձեռնությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան