2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
Մայիսի 26-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, զբաղեցրել նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ: Ստուգվել են զինծառայողների գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի: