ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Կրակի վարման անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունք` տարբեր տրամաչափի զենքերով:
Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները: