ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի գլխավորությամբ հունիսի 9-ին անցկացվել է գործնական պարապմունք` մարտական կրակով:
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը: