ՍՈՎՈՐԵԼՆ ԻԶՈՒՐ ՉԱՆՑԱՎ
2010թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Ժ. Ավագյանը՝ հայտնելով, որ որդին` Վ. Ավագյանը (ծնվ. 24.04.1992թ., Կենտրոնի ՏԶԿ), 2010թ. մայիսի 11-ին զորակոչվել է ծառայության N զորամաս եւ ծառայում է նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակում որպես մոտոհրաձիգ: Սակայն մինչ զորակոչվելը Վ. Ավագյանը ՏԶԿ-ի կողմից տրված ուղեգրի համաձայն` սովորել է «Պաշտպանական մարզատեխնիկական կազմակերպության» ՄԱՇՏՈՑ ակումբում` ստանալով կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի մասնագիտացում: Ծնողը խնդրում է ՀԽ-ի միջամտությունը, որպեսզի որդին ծառայի ըստ մասնագիտության:
Դիմումի ուսումնասիրությունից հետո ՀԽ-ի կողմից առաջարկվել է զորամասի հրամանատարությանը քննության առնել հարցը եւ ընդունել համապատասխան որոշում։ 2010թ. դեկտեմբերի 2-ին փոխգնդապետ Կ.Սեդրակյանը հայտնել է, որ զորամասի հրամանատարի հրամանով Վ.Ավագյանը տեղափոխվել է մոտոհրաձգային գումարտակի շտաբային դասակ` որպես կապավոր:
Հասարակական խորհրդի հասցեն` Երեւան, Մոսկովյան 5, 3-րդ հարկ:
Հեռ.` 52 34 82, 52 34 86