Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴԳՐԿԵՑԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ



2010թ. հոկտեմբերի 22-ին ՀԽ է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Ս. Մարկոսյանը։ Նրա որդիները 2009թ. հունիսի 30-ին զորակոչվել են զինծառայության N զորամաս: 2010թ. հունվար ամսին ծնողը դիմել է տարածքային զինկոմիսարիատ` ավագ որդու հետ ՊՆ միջոցներով որդիներին այցելելու խնդրանքով, սակայն դիմումը մնացել է անպատասխան: Խնդրում է հնարավորինս կարճ ժամկետում ՊՆ տրանսպորտային միջոցներով կազմակերպել իր այցելությունը որդիներին:

2010թ. հոկտեմբերի 23-ին ՀԽ-ն միջնորդագիր է ներկայացրել 2010թ. ԶՈՒ ԳՇ ԱՀՏԱ վարչության պետին` ընդառաջելու դիմումատուին, եւ նրա խնդրանքը բավարարվել է:

Դիմումատուին տեղեկացվել է, որ նա ընդգրկվել է 2010թ. ՊՆ տրանսպորտային միջոցներով զորամասեր զինծառայողներին այցելության գնացող ծնողների ցուցակում եւ մարտ ամսին այցելել է իր որդիներին։

Հասարակական խորհրդի հասցեն` Երեւան, Մոսկովյան 5, 3-րդ հարկ:
Հեռ.` 52 34 82, 52 34 86

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Սոցիալ-իրավական


09/11/2011