ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
2-րդ զորամիավորումում հունիսի 10-ին անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն:
Քննարկվել են զորամասերում սննդի մատակարարման կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել և համապատասխան հրահանգներ է տվել ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը:
Խորագիր՝ Նորություններ