Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Տերյան 44 հասցեում գտնվող Հասարակական խորհրդի աշխատավայրում (Տերյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք):

Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքները Հասարակական խորհրդի աշխատավայրում ընդունվում են աշխատանքային օրերին: Դիմումները պետք է հասցեագրվեն հանձնաժողովի նախագահին` պարտադիր նշելով դիմողի անունը և ազգանունը, հաշվառման հասցեն, ինչպես նաև՝ հեռախոսահամար (ներ) հետադարձ կապի համար: Դիմում-բողոքները կարելի է ուղարկել նաև փոստով:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ է.

♦ դիմում-բողոքը գրել տանը,

♦ դիմում-բողոքն առձեռն հանձնելիս Հասարակական խորհրդի աշխատավայր այցելել միայնակ,

♦ կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող մեկ անձ:

Հանձնաժողովը քաղաքացիների ընդունելություններ չի կատարելու:

Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

Խորագիր՝ Նորություններ


15/06/2020