Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 15-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ:

Ճշգրտվել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հաջողությամբ խոցվել բոլոր թիրախները:

Խորագիր՝ Նորություններ


16/06/2020